Սուրեն Սարգսյան. Ինչո՞ւ Հայաստանը ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակության վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարությանը, գրում է.
«Մինսկի խմբի «մահանալու» մեղքը Ֆրանսիան ու ԱՄՆ-ն մի կողմից և Ռուսաստանը մյուս կողմից բարդում են միմյանց վրա: Հայաստանն էլ, ի տարբերություն Ադրբեջանի պնդում է, որ ՄԽ-ն մեզ պետք է:
Հիմա հարց: Ինչո՞ւ Հայաստանը ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան: Ի դեպ, դա կլինի Արևմուտք-ՌԴ շփման միակ խողովակը: Թող գան տարածաշրջան, թող Ալիևն էլ չընդունի: Լիքը բան պարզ կդառնա բոլորին»։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը ամերիկացի ու ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ, կարգավորման գործընթացի հիմքը հանդիսանում են եռակողմ երեք հայտարարությունները։
Մինչդեռ այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում Լավրովի կողմից թաղված Մինսկի խումբը կենդանության նշաններ է ցույց տալիս
- Միրզոյան. Լավրովի հայտարարությանը կլինի մեկնաբանություն
- Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն․ Արմեն Աշոտյան
- Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը
- Զախարովա. ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությանը հասցվել է անդառնալի վնաս
- Թոմ դե Վաալ. Մինսկի խմբի ձևաչափը մեռած է, սակայն կարևոր է պահպանել նրա փաստաթղթային ժառանգականությունը
- Իլհամ Ալիև. Մինսկի խումբը ցրվեց առանց հոբելյանը նշելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին