Րաֆֆի Ասլանյան. Սա է այսօրվա իշխանության դեմքը
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Ազգային ժողովում ՔՊ-ն ընդամենը մեկ օր առաջ մանդատը վայր դրած իր խմբակցության պատգամավոր Արթուր Դավթանին 67 կողմ ձայնով ընտրում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, իսկ նրա հետ մրցակցող՝ կյանքը հայրենիքին նվիրած, հերոս Գևորգ Արշակյանի մորը՝ տաղանդավոր իրավաբան, 26 տարվա դատավոր Նաիրա Հովսեփյանին «տալիս» է 0 ձայն։
Սա է այսօրվա իշխանության դեմքը, թեև սրանք վաղուց են ապացուցել, որ կյանքը հայրենիքին նվիրելուն պատրաստ մարդիկ իրենց ոխերիմ հակառակորդներն են…։ Կամ արդյո՞ք հնարավոր է թայֆաբազության այս թվաբանական դրսևորումն առհասարակ ընտրություն համարել»։