Դատարանը մերժեց բողոքը և Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի
Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ առանձին քրեական գործ չի հարուցվի։ Վերաքննիչ դատարանը մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Դատարանի որոշումն ընթերցեց նախագահող դատավոր Կարեն Բիշարյանը։
Նա հայտարարեց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում։
Նիստին ներկա զինված զինծառայողների հարազատները դատարանի որոշումը զայրույթով ընդունեցին։ «Թուրք», «մեռնելը երազանք դառնա»՝ բղավեցին նիստերից դահլիճից։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիս ամսին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել։ Բողոքաբերները գտնում են, որ դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ դատախազությունը անգործություն չի ցուցաբերել։ Հենց այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիորսյանը վիճարկել էին Վերաքննիչ դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Տղերքն էին մեղք պարզապես. Կարին Տոնոյան
- Կարին Տոնոյան. Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր
- Մի պճեղ սրտացավություն ենք ուզում, մի պճեղ արդարություն, մի պճեղ պատկառանք այն ցավի հանդեպ, որ մեզ ձեր դուռն է բերում. Կարին Տոնոյան
- Սա նիկոլիզմյան դրսևորում է․ Կարին Տոնոյանը՝ Փաշինյանի դեմ բողոքի քննության հետաձգման մասին
- Նիստը դռնփակ անելը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել պետական դավաճանության փաստերից տեղյակ լինելուց. Փաստաբան
- Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան
- Առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի գործողությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան