Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հուլիսի 5-19-ը բացակայել երկրից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին ժամանակավորապես՝ հուլիսի 5-ից մինչև հուլիսի 19-ը բացակայել երկրից: Այդ օրերին նա լինելու է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ մասնակցելու է ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքներին, նաև ունենալու է մի շարք հանդիպումներ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ դատարանն այսօր շարունակեց «Սիլվայի գործով» ապացույցների հետազոտումը։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հրապարակած մի շարք ապացույցների մեջ տեղ են գտել ոչ հայերեն, լատինատառ բառեր, ինչն անընդունելի է համարվել պաշտպանների կողմից։ Խոսքը գնում է անգլերեն լեզվով կազմված վճարային հանձնարարականների մասին, որոնց թարգմանության համար դատարանը որոշել է անգլերենի թարգմանիչ ներգրավել։
Այդ հարցի քննարկումը կլինի հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հուլիսի 19-ին, ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Սիլվայի գործով» քննությունն անցնում է դռփակ ռեժիմով
- Պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը Արմեն Գևորգյանի նկատմամբ
- Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործով դատական նիստը հետաձգվեց
- Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին