ԱՄՆ-ում արգելափակվել է ռուսական 30 միլիարդ դոլարի ակտիվները
Ռուսական ակտիվների որոնման համար ԱՄՆ-ի ստեղծած միջազգային խումբը որոշել է սառեցնել և արգելափակել ավելի քան 30 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվները և համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը։
««Ռուսական էլիտայի, վստահված անձանց և օլիգարխների աշխատանքային խումբը»(REPO) դիմել է լայն, բազմակողմ համակարգման, որպեսզի սառեցվի և արգելափակվի պատժամիջոցների ենթարկվեն ռուսական ավելի քան 30 միլիարդ դոլարի ակտիվները»,-հայտնում է լրատվական գործակալությունը:
Փաստաթղթում նշվում է նաև, որ պատժամիջոցների տակ գտնվող անձանց թանկարժեք գույքը ենթակա է սառեցման և կալանքի։ Միացյալ Նահանգները պատժամիջոցների ներքո սահմանափակել է նաև ռուսների մուտքը միջազգային ֆինանսական համակարգ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
- Մոլդովան հայտարարել՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը չի ենթադրում միանալ պատժամիջոցներին
- Մոլդովայի խորհրդարանի նախագահ. Քիշնևը կաջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին
- Բայդենը խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները հարվածել են ԱՄՆ-ին