![](https://panorama.am/news_images/901/2701180_1/f62bc167a27c42_62bc167a27c89.thumb.jpg)
Դատախազությունն ապաքաղաքականացված և ինքնավար մարմին է. գլխավոր դատախազի թեկնածու
«Դատախազություն-օրենսդիր հարաբերակցությունը կառուցելիս մի ելակետ է ինձ համար սկզբունքային ու կարևոր՝ դատախազությունն ապաքաղաքականացված և ինքնավար մարմին է»,- -ԱԺ-ում ասաց գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով, սա կարևորում է, որովհետև քաղաքական գործընթացներն այլ կանոններն են ենթադրում, իրավական գործընթացներն՝ այլ։
Միաժամանակ Ա.Վարդապետյանն ասաց, որ դատախազություն–օրենսդիր կապը միայն հաշվետվություններով և տարեկան հաղորդումներով չպետք է սահմանափակվի։ Այս առումով գլխավոր դատախազի թեկնածուն կարևորում է մասնագիտական քննարկումները։
«Եթե խոսենք միայն պաշտոնական գրագրության միջոցով, անընդհատ իրար հետ թուղթ ենք շրջանառելու, հոգնեցնելու մնացած բոլոր մարդկաց, քիչ հավանական է, որ արդյունավետության կհասնենք»,- նշեց Վարդապետյանը՝ հավելելով, որ արդարադատության փոխնախարարի պաշտոնում անընդհատ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի, առանձին պատգամավորների հետ աշխատել է աշխատանքային քննարկումների ֆորմատով, որովհետև կարևորել է լսել ազդակները, դնել իրավաբանորեն ճիշտ ֆորմայի մեջ, վերադարձնել պատգամավորին։
Հարակից հրապարակումներ`
- Սա թեթևսոլիկ որոշում չի եղել իմ կողմից.Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյան
- Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ, որ դուք շատ լավ անձնավորություն եք. Վլադիմիր Վարդանյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Այսօր Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
- ՔՊ-ն առաջադրեց Վարդապետյանի թեկնածությունը
- Մեյլով որոշում գրող աղջկա գալով քաղաքական հետապնդումները նոր որակ են ստանալու․ Կոչուբաևը՝ Վարդապետյանի մասին
- Ես Աննա Վարդապետյանին ճանաչում եմ,ցավում եմ, որ ինքն այս վիճակում է․ Արամ Վարդևանյան
- Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը կառաջադրվի գլխավոր դատախազի պաշտոնում. ՔՊ
- Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը միջամտել է քննիչի գործողություններին՝ չունենալով դրա իրավունքը. Մակինյան
- Աննա Վարդապետյանի մեյլերը ԱԱԾ-ն բարի լիներ բացեր, քրգործ հարուցեր, կտեսնեին, որ երրորդ նախագահի գործով էլ է խոչընդոտել. Մակինյան
- Փաշինյան-Վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ․ Ամրամ Մակինյան
- Ամրամ Մակինյանն ԱԱԾ-ում ներկայացրել է Փաշինյան-Վարդապետյան «հանցախմբի» հանցախմբի բացահայտման իր պլանավորած քայլերը,
Լրահոս
Տեսանյութեր
![Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի](https://panorama.am/video_images/18/53842_1/f67628ab8d2b3a_67628ab8d2ba8.thumb.jpg)
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
![ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը](https://panorama.am/video_images/18/53835_1/f67628a58efef0_67628a58eff0f.jpg)
![Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում](https://panorama.am/video_images/18/53800_1/f675db18564e34_675db18564e74.jpg)