«Ժողովրդական» բեմադրություն․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԱԺ կոչվող բալագանում կատարվում են նոր նշանակումներ, որոնց անունը «ընտրություններ» են։ Վարչապետ կոչեցյալ, բռնապետիկը բարձր վարձատրվող իր ստրուկ-պատգամավորներին հանձնարարել է, որպես կոճակներ, միաձայն «ընտրել» իր հերթական ստրուկ՝ այս անգամ դատավորներին և դատախազին։
ԱԺ կոչվող բալագանում «ընտրություն» կոչվող ներկայացումը բեմադրված է հավուր պատշաճի։ Ելույթ են ունենում թեկնածուները, խոսում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և այլ անհեթեթությունների մասին, լուրջ դեմքերով պատասխանում, նույն լուրջ դեմքերով տրված հարցերին։
Բեմադրությանը, բացի գլխավոր հերոսներից, որոնք բնականաբար ստանում են բռնապետիկի բոլոր ստրուկ-պատգամավորների ձայները, մասնակցում են նաև ստատիստներ՝ դատավորների իբր թեկնածուներ, որոնք նախապես իմանալով, որ ստանալու են 0 ձայն, այնուամենայնիվ մասնակցում են ներկայացմանը։ Դե՛ հիմա, մեկ էլ տեսար այլ պաշտոնի նշանակեն, հո դեմ չեմ գնալու․․․բա որ․․․»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի