Լուսնի վրա անհայտ հրթիռ է ընկել ու նոր խառնարաններ առաջացրել
Առեղծվածային հրթիռի հարվածից հետո Լուսնի վրա նոր խառնարաններ են նկատվել։ NASA-ի տարածած նոր նկարները բացահայտել են արտասովոր խառնարանների գտնվելու վայրը:
CNN-ը գրում է, որ հրթիռի հարվածից առաջացել են երկու խառնարաններ, արևելյան խառնարանն ունի 18 մետր լայնություն, իսկ արևմտյան խառնարանը՝ 16 մետր:
Տարիներ շարունակ տիեզերքում պտտվող հրթիռին հետևող աստղագետները չնայած ակնկալում էին, որ լուսնի հետ բախում լինելու է, սակայն խառնարանների առաջացումն անակնկալ է։ Նման խառնարաններ առաջացնելու համար, ենթադրվում է, որ հրթիռը պետք է ունենա մեծ զանգված։
Սովորաբար, հրթիռներն ամենամեծ զանգվածն ունեն շարժիչի հատվածում: Բայց խառնարանների առաջացումը հուշում է, որ այս օբյեկտը երկու ծայրերում էլ մեծ զանգված է ունեցել։ Հրթիռի ստույգ ծագումը պարզ չէ, ուստի խառնարանները կարող են աստղագետներին օգնել պարզել այն։
Աստղագետները ենթադրում են, որ օբյեկտը պատկանում է Չինաստանին, սակայն Չինաստանը հերքում է։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան