Խաղաղ օվկիանոսում մահացու շոգի պատճառը մարդն է
Գիտնականները պարզել են Խաղաղ օվկիանոսում ջերմության աղբյուրի պատճառը, որը հայտնի է որպես «Կաթիլ»։ Այս մասին գրում է mir24-ը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն 95%-ով կապված է մարդու գործունեության հետ։
«Կաթիլը» մեծ ավազան է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևելքում: 2019-2021 թվականներին այն աղետաբեր շոգ ալիք է առաջացրել, քանի որ ջրի ջերմաստիճանը 6-ով բարձր է եղել նորմայից։ Արդյունքում այդ տարածքում սկսվել է ծովային բուսական ու կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացում։ Անկել են հազարավոր (այլ աղբյուրների համաձայն՝ միլիոնավոր) ծովաձկներ, ջրլող թռչուններ և այլ կենդանիներ։ Բացի այդ, սկսվել են թունավոր ջրիմուռների լայնածավալ ծաղկում, ինչը հանգեցրել է ձկնորսության ժամանակավոր սահմանափակմանը։
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ ջրավազանում ամառային ջերմաստիճանը 37 օրով ավելի է դիտվել, քան քսան տարի առաջ։ Բացի այդ, ցածր ամպերի քանակը, որոնք սովորաբար սառեցնում են ջուրը, նվազել են։ Ինչն էլ հանգեցրել է տաք անտիցիկլոնների առաջացմանը։
Հավանականությունը, որ ուժեղ անտիցիկլոններն առաջացել են բնական պատճառներով, 5%-ից պակաս է: Այսպիսով, գիտնականների կողմից ստեղծված համակարգչային մոդելների միջոցով արված ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները եկել են այն եզրահանգման, որ կտրուկ տաքացումը 95%-ով պայմանավորված է մարդածին գործոնով։
Եթե մթնոլորտում ջերմոցային գազերի ավելցուկ չլիներ, ապա 2019 թվականին ջերմային ալիքի հավանականությունը, ըստ սիմուլյացիաների, կլիներ 1%-ից պակաս։ Այս տվյալները համահունչ են նախորդ ուսումնասիրություններին, որոնք ցույց են տվել, որ մարդկային գործունեությունը 20 անգամ ավելացրել է ծովի շոգերի վտանգը:
Գիտնականները զգուշացրել են, որ ապագայում Խաղաղ օվկիանոսում տաքացումը կլինի ավելի ինտենսիվ և կտրուկ: Ջերմաստիճանի բարձրացումը էկոհամակարգերին հասցրել է հազիվ գոյատևման եզրին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան