ԱԺ-ն 12 թեկնածուից Հակակոռուպցիոն պալատի 4 դատավոր է ընտրում
ԱԺ-ն ՔՊ-ական պատգամավորների առաջարկությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ընտրվում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ:
Բարձրագույն դատական խորհուրդը Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի 4 դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 12 թեկնածու՝ Ռուբիկ Հրանտի Մխիթարյանին, Արսեն Սերժիկի Նիկողոսյանին, Արթուր Պարգևի Սարգսյանին, Լուսինե Լևոնի Աբգարյանին, Կարեն Սամվելի Բատիկյանին, Սերգեյ Դիմիտրիի Չիչոյանին, Հովհաննես Ռաֆիկի Ավագյանին, Կարեն Ալբերտի Բիշարյանին, Նելլի Նիկողոսի Հարությունյանին, Լիլիթ Սոսի Գրիգորյանին, Արտակ Արտաշեսի Կրկյաշարյանին և Մուշեղ Պապիկի Հարությունյանին:
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ժամը 17:15-17:45 Աժ դահլիճին կից սրահում տեղի կունենա առաջին եռյակից՝ Լիլիթ Սոսի Գրիգորյանի, Արտակ Արտաշեսի Կրկյաշարյանի և Մուշեղ Պապիկի Հարությունյանի թեկնածություններից մեկ Վճռաբեկ դատարանի դատավորի փակ գաղտնի ընտրությունը:
Հարակից հրապարակումներ`
- Սա թեթևսոլիկ որոշում չի եղել իմ կողմից.Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյան
- Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ, որ դուք շատ լավ անձնավորություն եք. Վլադիմիր Վարդանյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Այսօր Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
- ՔՊ-ն առաջադրեց Վարդապետյանի թեկնածությունը