Պարսյան. Առաջարկում եմ հայ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հետաքրքրիր է էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչները, ինչու՞ չեն շտապում իրազեկել հանրությանը այս մասին։ Թե իրենց բնորոշ պոպուլիստական գործելաոճի համաձայն՝ միայն «լավ» լուրերն են նախընտրում տարածել։
Մի պահ պատկերացրեք գործարարին, ով, վստահելով Հայաստանի պաշտոնյաներին, գյուղմթերքով բեռնված բեռնատարով արդեն հասել է Վերին Լարս և տեղում բացահայտել է, որ անցակետը կամ ճանապարհը փակ է։
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ հայ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը բեռնաթափել էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունների առջև և նրանցից պահանջել փոխհատուցում չճշտված տեղեկատվության տարածման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Ռուսական կողմից բեռնատարների համար Լարսի ավտոճանապարհը փակ է
- Հրաչ Բերբերյան. Կառավարությանը հարցրեք, ինչո՞ւ է կարտոֆիլը թանկ
- Լարսում վերականգնվել է երթևեկությունը. ՏԿԵՆ
- Լարս տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները կարող է տևել 2-3 օր
- Նաիրա Զոհրաբյան. ՀՀ «ամենաժողովրդական» կառավարությունը պարտավոր է հենց գյուղերում գնել ծիրանը
- Պարսյան. Շարքային քաղաքացու համար գնաճը անհամեմատ դժվար է հաղթահարել գործազրկության պայմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին