Ջո Բայդենը Մադրիդում խախտել է թագավորական արարողակարգը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի` Մադրիդում կայացած գագաթնաժողովում խախտել է թագավորական արարողակարգը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Այսպիսով, ամերիկացի առաջնորդը, հակառակ սահմանված կանոնների, նախ ողջունել է թագուհի Լետիսիային, այլ ոչ թե թագավոր Ֆիլիպ VI-ին, իսկ դրանից հետո լուսանկարվելիս, նույնիսկ գրկել է թագուհու գոտկատեղը։
Ավելի վաղ Le Raton թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը նույնպես անհարմար դրության մեջ է դրել Իսպանիայի թագուհուն, քանի որ ուշացումով է եկել և մոռացել է հանդիպման սկզբում արևային ակնոցը հանել:
Սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը խախտում է թագավորական արարողակարգը։ 2021թվականին նա և իր կինը G7-ի գագաթնաժողովին ժամանել են ավելի ուշ, քան Եղիսաբեթ 2-րդ թագուհին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան