Տիկնիկային թատրոնը ԱՄՆ-ից վերադարձել է մրցանակներով ու նոր հրավերով
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը վերադարձել է ԱՄՆ-ի Վենիս քաղաքում անցնացվող AACT worldfest 2022 թատերական միջազգային փառատոնից` հետ բերելով 6 մրցանակ, որից 2-ը մասնակցության համար, իսկ 4-ը ժուրիի կողմից տրված գնահատականներն են:
Թատրոնից հայտնում են, որ դրանք են`
«Քրիստոֆեր» ներկայացում` լավագույն ստեղծագործական կազմ
«Քրիստոֆեր» ներկայացում` լավագույն ադապտացիա
«Գելը» ներկայացում` լավագույն տիկնիկային ներկայացում
«Գելը» ներկայացում` լավագույն ստեղծագործական կազմ
Փակման արարողությունից անմիջապես հետո թատրոնը հրավեր է ստացել մասնակցելու 2024 թվականին կազմակերպվող AACT worldfest 2024-ին, ինչպես նաև հրավեր է ստացել` հանդես գալու վարպետության ավելի լայնածավալ դասերով, որի արդյունքում կստեղծվի հայ-ամերիկյան տիկնիկային և դրամատիկ ներկայացում, որը հանդիսատեսին կներկայացվի 2024 թվականին: