«Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք». քննարկում՝ Սարյանի անվան պուրակում
Այսօր ժամը 19:30-ին Ֆրանսիայի հրապարակին հարակից Սարյանի անվան պուրակում «Դիմադրության» շարժումը կազմակերպում է «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով քննարկում։ Բանախոսներն են՝ Գեղամ Մանուկյան, Տիգրան Աբրահամյան, Նաիրի Հոխիկյան, Վարուժան Գեղամյան։
«Հայաստան» դաշինքից հայտնում են, որ քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ, կպատասխանեն նրանց հուզող հարցերին:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություն չունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Աղավնոյի գյուղապետ. Ինչո՞ւ անընդհատ պետք է լքենք, լքելու տեղ չունենք
- Վարուժան Գեղամյան. Մենք շարունակում ենք զիջել արյունով ազատագրված հողը ու վերջնական թաղում Արցախը
- Եթե նոր ճանապարհը շահագործման հանձնվի, կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելյան
- Բերձորի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին