Օբյեկտիվ իրականությունը նպաստավոր է, որպեսզի մեր ազդեցությունն ավելի տարածվի, դիրքերն ամրապնդվեն. Վ. Ոսկանյան
Այս տարվա ընթացքում տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն, որոնք կարող են վճռական դերակատարում ունենալ կամ արդեն ունեցել են Հայաստանի վրա: Կովկասի ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Ըստ նրա, երկու կարևոր իրադարձություններից առաջինը Իրանի և վեցյակի միջև կայացած համաձայնությունն է, որը թերևս գտնվում է իրականացման փուլում, բայց արդեն իրավիճակ է փոխվել:
Երկրորդ իրադարձությունը սիրիական հակամարտությունն է՝ ՌԴ ներքաշումը հակամարտության մեջ, ռազմական ներկայությունը Սիրիայում, ռուսական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից:
«Այս ամենի արդյունքում Թուրքիան հայտնվեց բոլորվին այլ կարգավիճակում»,- ընդգծեց նա:
Քաղաքագետի խոսքով, ցանկացած փոփոխություն տարածաշրջանում հանգեցնում է դրական և բացասական ելքերի:
Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը ռազմի դաշտում, ըստ Վ. Ոսկանյանի, կարող է ազդել Հայաստանի վրա՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի անդամներից միայն Հայաստանն է, որ ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ:
«Նման պայմաններում Հայաստանը ստանում է նոր դերակատարություն: Մենք ունենք լայն հնարավորությունների մի շրջանակ, որոնցից օգտվելը կախված է մեզանից: Օբյեկտիվ իրականությունը նպաստավոր է, որպեսզի մեր ազդեցությունն ավելի տարածվի, դիրքերն ամրապնդվեն»,- ասաց Վ.Ոսկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան