Երևանի և Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում մոտենում են. Մհեր Գրիգորյան
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում։ Սա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության, նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների անվտանգ երթևեկության, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի վերաբերյալ»,- ասել է նա։
Հայաստանի փոխվարչապետի խոսքով, «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու դրանց հետագա օգտագործման հետ կապված հարցերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուդենկո. Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ
- Շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում.Փաշինյան
- Թադևոս Ավետիսյան. Այսօրվա երկկողմանի շրջափակումը դառնալու է եռակողմ՝ ապաշրջափակման կեղծ քողի տակ
- ԱԳ փոխնախարարի կարծիքով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սկիզբ է դրվել տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակմանը
- Զախարովան՝ ապաշրջափակման շուրջ բանակցությունների մասին
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
- Պուտինն ու Փաշինյանը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման թեման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան