44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի. Արցախի ԱԻՊԾ
Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են 2022 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների հետ, օգտագործելով բոլոր լծակները՝ մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների եվրոպական դատարանի խողովակներով մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցերով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը, որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:
Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Աճյունների որոնողական աշխատանքներն անցած շաբաթ արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
- Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ
- Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
- Աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
- 04.12.2021. Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
- Կրկին ադրբեջանական կողմի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցված են եղել
- Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
- ԱԻՊԾ. Զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները դադարեցված են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան