«Ապաշրջափակման» ծուղակը մոտենում է
Տնտեսական կապերի ապաշրջափակումը կծառայի Հարավային Կովկասի իրավիճակի բարելավմանը։ Այս մասին հունիսի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք միշտ ընդգծել ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակումն աշխատում է դրական միտումների համախմբման և, ի վերջո, տարածաշրջանում իրավիճակի բարելավման օգտին»,-ասել է Զախարովան՝ նշելով, որ երեք երկրների ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացումը «կապահովի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը»:
Նշենք, որ վերլուծաբաններ, տնտեսագետներ, ձեռնարկատերեր... բազմիցս արտահայտվել են այս կեղծ ապաշրջափակման դեմ, կետ առ կետ փաստերլով հնարավոր հետևանքները։ Մասնավորապես.
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը՝
- հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին,
- ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար,
- անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների՝ հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ,
- մյուս կողմից, այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, ավելին՝ դարձել է առաջնային, օր առաջ և ամեն գնով, ներառյալ՝ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով իրագործման ենթակա,
- անխոս՝ ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք մեր հարևան երկու պետություններում, այլև իրագործվում է անշեղորեն՝ հենց իրենց կողմից պարտադրվող սցենարով։
Մնացածը՝ հարակից նյութերում։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությանը հասցվել է անդառնալի վնաս
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
- Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան