ԱՄՆ-ը հայտնել է, որ Չինաստանը կրճատել է ապրանքների արտահանումը Ռուսաստան
Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտուրը կտրուկ նվազել է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, չնայած այն հանգամանքին, որ Պեկինը պատժամիջոցներ չի կիրառել Մոսկվայի դեմ։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել են Վաշինգտոնում տեղակայված Պետերսոնի անվան Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտում։
«Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր դեպի Ռուսաստան արտահանման անկման գործընթացում Եվրամիությունից հետո երկրորդ ամենամեծ ներդրումն Չինաստանն է ունեցել»,-ասվում է կազմակերպության ուսումնասիրության մեջ:
Փորձագետները կարծում են, որ Չինաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման նվազումը կարելի է բացատրել նրանով, որ չինական ընկերությունները չեն ցանկանում կրկին ենթարկվել արևմտյան պատժամիջոցներին և դրանով իսկ կորցնել մուտքը դեպի արևմտյան տեխնոլոգիական շուկաներ։
Հետազոտության մեջ ասվում է, որ հատուկ գործողության սկզբից չինական ապրանքների արտահանումը Ռուսաստան 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 38%-ով։ Այս ցուցանիշը համապատասխանում է այն պետությունների միջին ցուցանիշին, որոնք չեն կիրառել հակառուսական պատժամիջոցներ։
Չինա-ռուսական ապրանքաշրջանառության նվազման երկրորդ պատճառը Չինաստանում գործող անդրազգային կորպորացիաների որոշումն է, որոնց այժմ բաժին է ընկնում Չինաստանի արտահանման կեսը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
- Մոլդովան հայտարարել՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը չի ենթադրում միանալ պատժամիջոցներին
- Մեծ Բրիտանիան գումար կհատկացնի Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման համար
- Հոլանդացիները սկսել են իրենց տներից վտարել ուկրաինացի փախստականներին
- Ռուբեն Վարդազարյանի պատժում են ոչ միայն Վանեցյանի կամ Ղազինյանի հետ ընկերություն անելու համար. Սոս Հակոբյան
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
- Ռուսական ընկերությունները վրացական կազմակերպություններին օգտագործում են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար