Աղվան Հովսեփյանի փաստաբանները խնդրել են հրավիրել արտահերթ նիստ
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։
Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։
Ի թիվս այլ հիվանդությունների ախտորոշվել է՝ շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբեիկ պոլինեյրոպաթիա։ Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում
Նշվածը հիմք ընդունելով պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում վերջինիս կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այև իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»։
Ավելի ուշ փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց. «Դատավոր Մնացական Մարտիրոսյանի կազմից տեղեկացանք, որ 30.06.2022թ., ժամը 12։00-ին հրատապ դատական նիստ է նշանակվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Ի՞նչ հիմքով է Աղվան Հովսեփյանի գործը վերցվել դատավոր Արշակ Վարդանյանից ու հանձնվել Ռուբիկ Մխիթարյանին»
- Աղվան Հովսեփյանի գործը վերամակագրվել է այլ դատավորի
- Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
- Երեմ Սարգսյան. Նույնիսկ Աղվան Հովսեփյանի թոշակի վրա են կալանք դրել
- Գոռ Աբրահամյան. Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան