Սա թեթևսոլիկ որոշում չի եղել իմ կողմից.Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյան
«Մի անգամ չէ, որ ես բախվում եմ իրականությանը, երբ ինձ ասում են, որ դու չես կարողանալու: Ես չեմ գնում պաշտոնը զբաղեցնելու, ինձ հեշտ չի տրվել որոշումը կայացնել և ասել՝ «այո»»,-ԱԺ-ում հայտնեց գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի հարցին, թե նա կկարողանա՞ տարիների ընթացքում ձևավորված համակարգում դրական արդյունքների և փոփոխությունների հասնել:
Հայտարարելով, որ այն իր համար մասնագիտական արժանապատվության հարց է՝ գլխավոր դատախազի թեկնածուն ասաց. «Ձախողումը նաշնակում է ձախողում ամբողջ ապրածս կենսագրության: Երևի պատկերացնում եք, թե ինչ է իմ համար դրված եղել նժավի վրա և սա թեթևսոլիկ որոշում չի եղել իմ կողմից»:
Նա հայտնեց, որ իր համար հստակ չափանիշներ կան՝ հետևողականությունը և դրված պահանջները:
«Եթե բացառում ես հովանավորությունը և օրենքի շրջանցումը, ապա ցանկացած համակարգ ինքն է ձգտում այդ մեխանիզմներով աշխատել»,-ասաց Վարդապետյանը և հավելեց, որ երբ իրեն 2019 թվականին առաջարկվել էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը, նույն ձևով է որոշում կայացրել:
Վարդապետյանի խոսքով՝ 8 ամիս աշխատելով Արդարադատության նախարարությունում, պարզել է, որ երբ հստակ պահանջներ է ներկայացնում նախարարության աշխատակիցներին, այդ ժամանակ նրանք գալիս են իր հետևից և աշխատում այդ պահանջների ներքո:
Դատախազի թեկնածուն պնդեց, թե իր հետ աշխատողները կասեն, որ իր հետ աշխատելը կանխատեսելի է և դժվար:
«Մարդիկ էլ են սկսում այդպես աշխատել, իսկ եթե չեն փորձում այդպես աշխատել, ապա հասկանում են, որ այդպես չի ստացվի, դիսկոնֆորտը երկար չի ստացվի»,-հայտարարեց գլխավոր դատախազի թեկնածուն և հավելեց. «Ես խոստումներ չեմ տալիս և թույլ տվեք խոստումներ չտալ նաև այս դեպքում, իմ փոխարեն միշտ խոսել են իմ կենսագրությունը և աշխատանքը»:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ, որ դուք շատ լավ անձնավորություն եք. Վլադիմիր Վարդանյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Այսօր Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
- ՔՊ-ն առաջադրեց Վարդապետյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի