Արցախում պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն՝ ներկայացնելով տեսանյութ։
Նշվում է, որ Արցախի ԱԱԾ կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկյա հատուկ ծառայությունների կողմից Արցախում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրաված են եղել ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, նաև ժամանակին կանխվել են ծուղակում հայտնված Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը:
Պարզվել է, որ Արցախի քաղաքացիները, հանդիսանալով N զորամասի ծառայողներ, սոցիալական ցանցերով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարեկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ, որից հետո որոշակի ժամանակահատված նրա հետ շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակների և քանակի, զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ, որի դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 դոլար, իսկ մնացածը իրենց խոստացված գումարները չեն ստացել:
Պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քաղաքացիներ Ա.Ա.-ին, Մ.Հ.-ին և Ա.Բ.-ին: Նրանք կալանավորվել են:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք
- ԱԱԾ. Բացահայտվել և կանխել են պետական դավաճանության դեպքեր
- ԱԱԾ. Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք
- ԱԱԾ. Պետական դավաճանության դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատախազին