Զելենսկին ՆԱՏՕ-ից ավելի շատ գումար է պահանջել Ուկրաինայի համար
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի շատ գումար է պահանջել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից։ Նրա խոսքով՝ Կիևը պաշտպանության համար ամսական ծախսում է հինգ միլիարդ դոլար, գրում է Ren.tv-ն։
Դաշինքի երկրների առաջնորդների հետ հանդիպմանը Զելենսկին անձամբ չի եկել, միայն տեսակապով է հանդես եկել ։ Փոխարենը հնչեցրել է նոր պահանջներ՝ ավելի շատ գումար Կիևին։
«Օգնել Ուկրաինային այժմ ավարտել այս պատերազմը հաղթանակով մարտի դաշտում, այսինքն՝ ուժեղ պատասխան տալ Ռուսաստանի գործողություններին, դա այն է, ինչ պետք է մեզ և Դաշինքին, ողջ եվրատլանտյան հանրությանը»,- ասել է Զելենսկին։
Նա ասել է, որ Ուկրաինան բավականաչափ «ներդրումներ է արել» Եվրոպայի անվտանգության համար։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան գումար կհատկացնի Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման համար
- Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո դրամաշնորհ
- ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 450 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
- ԱՄՆ-ը կարող է հայտարարել Ուկրաինային 500 միլիոն դոլարի նոր ռազմական օգնության մասին
- ԱՄՆ-ը 120 մլն դոլար դրամաշնորհ է տալիս Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական անվտանգության համար
- ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան