Իտալական քաղաքում ջուրը խնայելու համար կտուգանեն գլուխը երկու անգամ օճառողներին
Իտալական Կաստենազո քաղաքի քաղաքապետ Կառլո Գուբելինին արգելել է վարսավիրանոցներին իրենց հաճախորդների գլուխները երկու անգամ օճառել։ Որոշումն անտեսողները, խախտողները կտուգանվեն 500 եվրոյով։
Քաղաքապետի նման որոշումը նպատակ ունի ջուր խնայել վերջին տասնամյակի ամենաուժեղ երաշտի պայմաններում։ Այս մասին գրում է «The Guardian»-ը։
Կառլո Գուբելինին ասել է, որ գլուխը երկու անգամ օճառելու հետևանքով ամեն օր թափվում է մի քանի հազար լիտր ջուր՚
«Կաստենազոն փոքր է։ Պատկերացրեք, թե դա ինչ կարող է նշանակել մեծ քաղաքներում ջրի օգտագործման տեսանկյունից»,-ասել է նա։
Կաստենազոն ունի 16 հազար բնակչություն, քաղաքում գործում է 10 վարսավիրանոց։
«Մենք հրամանը հրապարակել ենք շաբաթ օրը՝ հաշվի առնելով, որ վարսավիրանոցները կիրակի ու երկուշաբթի օրերին չեն աշխատում, որպեսզի նրանք նոր կանոնին հարմարվելու ժամանակ ունենան»,-ասել է նա՝ ավելացնելով, որ արգելքը կգործի մինչև սեպտեմբերի վերջ։
Երեքշաբթի աշխատանքի եկած վարսավիրները խոստովանել են՝ տպավորված չեն։ Նրանք նշել են, որ երբեմն հարկ է լինում օգտագործել այնպիսի նյութեր, որոնք ուշ են մաքրվում կամ օրինակ հաճախորդը սրահ է գալիս յուղոտ մազերով։
Իտալական այլ քաղաքներում ևս իշխանությունները գնացել են ջրի օգտագործման սահմանափակումների։ Օրինակ Միլանում անջատել են շատրվանները։ Երաշտից առավել շատ տուժում են Իտալիայի հյուսիսային շրջանները, անձրևների ու ձյան պակասի հետևանքով Իտալիայի ամենաերկար գետը՝ Պոն ջրազուրկ է դարձել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին