Քաղաքական 20:15 29/06/2022 Հայաստան

«Քանի որ էլ երկիր չենք ունենալու, պահելու բան չի լինելու». զոհված Հայկ Մելիքյանի մայր

«Ես ֆիզիկապես չեմ կարողանում դիտել Փաշինյանի ասուլիսները, երբ ալիքները շրջելիս տեսնում եմ նրա դեմքը՝ ցնցումներ եմ ունենում և ինձ համար լրացուցիչ պատիժ է լսելը, թե նա ինչ է դուրս տալիս:

Գիտեմ, թե ինչ պետք է դուրս տա, բնական է, որ նորից պետք է իրեն արդարացնի և շարունակի հանձնել մեր հայրենիքի մասերը, ուրիշ բան նրանից չեմ կարող ակնկալել»,-ասուլիսում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

Չցանկանալով մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝  նա անցավ Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված հայտնի ձայնագրությանը:

Նաիրա Մելիքյանը սարսափելի համարեց, որ այսքանից հետո չի հնչել Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի մասին լուրը, իսկ ընդդիմությունը որևէ գործողություն չի կազմակերպել, այն դեպքում, երբ նվազագույնը ԲԴԽ շենքը պետք է շրջափակեին:

«Ընդդիմությունը, որն ստանձնել է իր վրա պարտականություն, տարբեր տեխնոլոգիաների, մասնագետների միջոցով պետք է կարողանա որոշել, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվել: Այն պետք է անեին և մեզ՝ որպես զինվորների, պարզապես ասեին՝ այսինչ օրան այստեղ պետք է լինեք, մեզ պետք է ձեր աջակցությունը»,-նկատեց Նաիրա Մելիքյանը և տեղեկացրեց. «Բայց երբ ես անձամբ մոտենում եմ Իշխան Սաղաթելյանին, հարցնում՝ մեզ ասեք, թե ինչ պետք է անենք և նա պատասխանում է՝ գնացեք, ինքնակազմակերպվեք, ես այլևոս այդ մարդուն ոչ ասելիք ունեմ, ոչ ակնկալիք, որովհետև, իմ այս վիճակում, մնում էր, որ մի հատ էլ ինքնակազմակերպվեմ»:

Հերոսի մայրը հայտնեց, որ արդեն մի քանի նիստ է, որ չի գնում դատարան պետական դավաճանության հարցի քննությանը, քանի որ այն արժանապատվության հարց է:

«Ես գտնում եմ, որ  այդ դատական ողջ քաշքշուկները, ստորացումները, մեր այս վիճակին, ցավը մեր վրա, մի հատ էլ ամեն անգամ մեզ տանեն այնտեղ ապտակեն, ամեն անգամ անարգեն մեր երեխաների հիշատակը, այն իմ ուժերից այլևս վեր է»,-ասաց Մելիքյանը և, կասկածելով, որ դեռ արդադարադատությանը հավատացող կա, հայտարարեց. «Քանի դեռ Փաշինյանը և իր թուրքական խունտան բռնազավթած են պահում մեր իշխանությունը, արդարադատության մասով հույս ունենալն անիմաստ է: Մենք մտել ենք փակ շղթայի մեջ, այս մեր հոգեվիճակով վազվզում ենք, գնում ենք՝ այնտեղ դատախազն է մեզ վիրավորում, դատավորն է վիրավորում, գնում ենք քննչական՝ այլ տեղ են պաս տալիս, գնում ենք ԱԱԾ՝ մեկ այլ տեղ: Վազվզում ենք, այնպես է ստացվում, որ մեր խեղճ ու կրակ ողորմելի կյանքը, որը մնացել է մեզ ողբերգությունից հետո, մենք պետք է անցկացնենք դատարանների պատերի տակ: ԱԱԾ-ից, ՀՔԾ-ից մնացել է միայն «ծ» տառը, որը ես վերծանում եմ որպես «ծառա», թուքի ծառա, Նիկոլի ծառա, ում ասես: Ամեն ինչ է,  բացի հայրենիքին ծառայելու երդումը տված մի մարմնից, որը պետք է ապահովեր երկրի և ժողովրդի անվտանգությունը»:

Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը հայտնեց, որ այդ կառույցներն իրենց նկատմամբ հարգանք չունեն, զուտ բառերի շարան է հնչեցնում:

Նա հարց բարձրացրեց, թե այս օրհասական պահին ո՞ւր է ընդդիմությունը, բացի Երևանում քայլելուց,  ճառեր ասելուց՝ ռազմավարություն, ծրագիր ունե՞ն, թե ոչ:

«Ես եկա եզրակացության, որ այս ամբողջ ընթացքում ընդդիմության միսիան այս մի բուռ մնացած հայ ժողովրդին բացահայտելն և նրան ևս հիասթափեցնելն էր, որպեսզի իմ նմանները գնան տուն և խելագարվեն, անկեղծ եմ ասում»,-հայտարարեց զոհվածի մայրը:

Նրա խոսքով՝ հանրահավաքի հարթակ թույլ չեն տալիս բարձրանալ հրատապ, ըստ էության խոսել ցանկացող մարդկանց, ինչը  Հայաստանում առկա հասարակության բզկտման քաղաքականության շարունակությունն է:

«Լավ, հայրենիքը բերանով եք ասում, բայց հասկանում եք, թե այսօր մենք ինչ ենք կորցնում և, ընդդիմությո՛ւն, ամեն բանից խոսում եք, ինչո՞ւ այդ հարթակից կոչ չեք անում՝  այստեղ հավաքաված այս 10000 նվիրյալներովս գնում ենք Բերձոր, այնտեղ կազմում ենք կենդանի պատ և որևէ ձևով թույլ չենք տալու այնտեղ թուրքի դրոշը ծածանվի: Ինչո՞ւ չեք անում այդ կոչը, խոսում եք մանկավարժի աշխատավարձից, դեսից-դենից, ինչքան հեռահար հարցեր ակ, բացի այն հարցից, որն օրհասական է»,-հայտարարեց Նաիրա Մելիքյանը:

Նա հարց ուղղեց հայ ժողովրդին, որն, ըստ իրեն, այդպես էլ չկարողացավ հագուրդ տալ ռեստորանային ախորժակին՝ նկատելվ, որ բոլորը ռեստորաններում են, ամենուր ռեստորանային կյանքով են ապրում. «Լավ դուք հասկանում եք, թե ինչ է կատարվում, եթե այս տեմպերով շարունակվի թուրքը կմտնի արդեն Երևան, միգուցե՞ արդեն գնաք, թուրքական դրոշակներ պատրաստեք, ձեր պատշգամբներում կապեք, որ լավ դիմավորեք ձե եղբայրներին, միգուցե դա է միայն մնում»:

Մելիքյանը տարակուսեց, որ ֆեյսբուքում խրախճանք էր, երբ հայտարարություն էր տարածվել, թե ժամկետային զինծառայողներն այլև մարտական հերթապահություն չեն անցնելու:

«Ու ես մեկնաբանություն եմ գրել. «Քանի որ էլ երկիր չենք ունենալու, պահելու բան չի լինելու, ուրախացե՛ք, սիրելինե՛ր, ուրախացե՛ք, որ հանձնում են այն հողը, որի վրա դեռ իմ երեխու արյունը չի չորացել, որտեղ դեռ իմ երեխու մասունքները շաղ են տրված, որ ես ընդամենը մի մասունք եմ ստացել և երկու տարի է սպասում եմ, այս նույն հողը տալիս են, դուք ուրախացե՛ք»,-հայտարարեց զոհվածի մայրը և արթնանալու կոչ հղեց նաև սփյուռքին և Արցախի ժողովրդին:

Նաիրա Մելիքյանը շեշտեց, որ նման իրավիճակում այլ բան չի մնում, բացի զոհվածենրի մայրերով մարտական պատրաստություն անցնեն և գնան պաշտպանեն իրենց որդիների պաշտպանած հայրենիքը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}