«Հրապարակ». Արագածոտնի մարզպետը շարունակում է մարզպետարանը համալրել ծանոթ-բարեկամ-մտերիմներով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է մարզպետարանը համալրել ծանոթ-բարեկամ-մտերիմներով․ ամենայն հավանականությամբ, այսօր մարզպետի հերթական մտերիմը կնշանակվի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում, մինչդեռ մայիսի կեսերին թեկնածուն մեկ անգամ կտրվել է պաշտոնի համար հայտարարված մրցույթից, բայց մեկ ամիս հետո դզել-փչել են, որ ամեն ինչ բարեհաջող անցնի։ Մի քանի օր առաջ նա անցել է գրավոր քննությունը, այսօր բանավորն է նշանակված։
Սերգեյ Մովսիսյանը որոշել է այդ պաշտոնին գործուղել իր համագյուղացուն՝ Գալուստ Թադևոսյանին, որը նաև իր խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի ազգականն է․ նա մարզպետի հայրենի Փարպի գյուղում շախմատի ուսուցիչ է եղել։
Մեր աղբյուրներն ասում են, որ հնարավոր է մարզպետը չմարսի կադրային այս փոփոխությունը, քանի որ նախկին պետը` Սեդա Ղուկասյանը, մոլի նիկոլական է և չնայած մարզպետի հորդորով ինքնակամ դիմում է գրել, սակայն անձամբ էր ստանձնում Փաշինյանի մարզային այցելությունների մասովկան ապահովելու գործը, ուստի չի բացառվում, որ նոր պետն առաջիկայում խնդիրներ ունենա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան