«Հրապարակ». Ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում մինչ օրս ադրբեջանցիները բնակություն չեն հաստատել
«Հրապարակ» թերթը գրում է.
«44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում մինչ օրս ադրբեջանցիները բնակություն չեն հաստատել։ Արցախցիները պատմում են, որ գրեթե ամեն տեղ, այդ թվում` Հադրութում, Շուշիում, նրանք թափով շինարարական աշխատանքներ են իրականացնում, ճանապարհն են սարքում, Ֆիզուլիում՝ օդանավակայան, գրեթե բոլոր շրջաններում՝ ռազմաբազաներ, զորանոցներ, սակայն չեն բնակեցվում:
Սովորական բնակիչներ չեն գալիս ապրելու Արցախում: Միայն զինվորականներն են հերթապահում այստեղ, իսկ որոշ շրջաններ էլ, ինչպես, օրինակ, Շուշին, տուրիզմի գոտի է դարձել ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական բաց աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Ալիևին առաջնահերթ հուզում է հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը, որից հետո նոր կսկսեն շրջանները բնակեցնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան