ՆԱՏՕ-ի երկրները հունիսի 29-ին պաշտոնապես դաշինք կհրավիրեն Ֆինլանդիային և Շվեդիային
Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները Մադրիդում կայացած հանդիպումից հետո համաձայնագիր են ստորագրել, որը հաշվի է առնում անվտանգության ոլորտում Թուրքիայի պահանջները, և այժմ Անկարան պատրաստ է աջակցել այդ երկրների՝ դաշինք մտնելուն։ Սակայն, ինչպես երեքշաբթի ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Մադրիդի գագաթնաժողովում խոսքը միայն հրավերի մասին է, անդամակցության գործընթացն ինքնին ժամանակ է պահանջում։
«Ուրախ եմ հայտարարելու, որ մենք այժմ ունենք համաձայնագիր, որը ճանապարհ է հարթում Շվեդիայի և Ֆինլանդիայի համար ՆԱՏՕ-ին միանալու համար: Նրանք հուշագիր են ստորագրել, որն անդրադառնում է Թուրքիայի մտահոգություններին, ներառյալ սպառազինությունների վերահսկումը և ահաբեկչության դեմ պայքարը։ Ձեռք բերված առաջընթացից Թուրքիան պատրաստ է աջակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ստոլտենբերգը մանրամասնել է, որ հանդիպմանը, որտեղ ստորագրվել է հուշագիրը, մասնակցել են Թուրքիայի և Ֆինլանդիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուլի Նիինիստոն, ինչպես նաև Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։
Նրա խոսքով՝ սկանդինավյան երկրների ղեկավարները պայմանավորվել են փոխել օրենսդրությունը՝ Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները վերացնելու համար։ Մասնավորապես, կարգելվի Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությունն ու Անկարայի հետ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողների արտահանձնման մասին համաձայնագիր կկնքեն։
Ստոլտենբերգը հայտնել է, որ այսօր որոշում կկայացվի հրավիրել Ֆինլանդիային և Շվեդիային անդամագրվելու Դաշինքին։ «Այս գագաթնաժողովից հետո նրանք կդառնան հրավիրված երկրներ, այնուհետեւ կսկսվի վավերացման գործընթացը դաշինքի մասնակից երկրների բոլոր մայրաքաղաքներում։Ես բացարձակապես վստահ եմ փոխըմբռնման մասին եռակողմ հուշագրին, որը ստորագրվել է»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի պատճառով Ֆինլանդիան դժվար թե կարողանա մինչև սեպտեմբեր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Ֆինլանդիայի նախագահ
- Ֆինլանդիան բացառել է առանց Շվեդիայի միանալ ՆԱՏՕ-ին
- Թուրքիան 10 պայման է առաջադրում Շվեդիային և Ֆինլանդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
- Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում դիրքորոշումը չի փոխի. Էրդողան
- Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Թուրքիան արգելափակեց ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան