Թշնամին ճանապարհը ավարտական վիճակի է բերում․ Հոխիկյան
Ֆրանսիայի հրապարակին կից հատվածում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման կազմակերպած «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով քննարկումը։
Լրագրող , մեկնաբան Նաիրի Հոխիկյանը մի քանի օր առաջ է վերադարձել Բերձորից։ Ասում է՝ առանձնապես լավ նորություններ չունի հայտնելու։
«Պաշտոնական հաղորդագրությունները լռում են, բայց թշնամին ճանապարհը ավարտական վիճակի է բերում։ Կամուրջը,որը սկսվում է Աղավնո գետի վրայից, արդեն պատրաստ է, ասֆալտապատման աշխատանքները մեծ թափով ընթանում են։ Մեծ Շեն, Հին Շեն գյուղերում հողային աշխատանքներն ավարտվել են, եկել միացել են գործող ճանապարհին։ Այդ ճանապարհին կա գեղեցիկ խաչքար, որը ադրբեջանցիները հանել են։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանցիները ճանապարհը շուտով կավարտեն, եթե ոչ օրերի, ապա մոտ երկու շաբաթվա գործ է մնացել»,- քննարկման ընթացքում պատմեց լրագրողը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստացի մեր հայրենակիցները շարունակում են պատանդի կարգավիճակով մնալ ադրբեջանական բանտերում․ Տիգրան Աբրահամյան
- Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ՝ հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան