ՊԵԿ-ը պատրաստ է անկանխիկ գործառնությունների մասով պատշաճ վերահսկողություն իրականացնել
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն:
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի իրականացվելու, իսկ սկզբնական շրջանում, առհասարակ, կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։
Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ
- 300 հազար դրամի անկանխիկ գործարքների պահանջը կկրճատի՞, թե՞ կավելացնի տնտեսության ստվերը
- Հուլիսի 1-ից 300,000 դրամը գերազանցող գործարքը՝ միայն անկանխիկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան