ՌԴ-ում դոլարի փոխարժեքը 2015թ-ի մայիսից ի վեր առաջին անգամ նվազել է 51 ռուբլուց
Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը 2015 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ իջել է 51 ռուբլուց, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա այն 2015 թ-ի ապրիլից ի վեր առաջին անգամ նվազել է 53 ռուբլուց։
Այսպես, ամերիկյան արժույթի փոխարժեքը նվազել է 1,56 ռուբլով ՝ հասնելով 50,24-ի, եվրոն՝ 1,6 նիշով՝ հասնելով 52,95 ռուբլու:
Ընդհանուր առմամբ, ըստ աղբյուրի, մարտյան փլուզումից հետո ռուսական արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ թանկացել է մոտ 40 տոկոսով։ Դրան նպաստել են Կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցառումներն ու վառելիքի թանկացումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան