
Սուրեն Աղաջանյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Սուրեն Աղաջանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնն է:
Հռոմում ընթացող առաջնության եզրափակիչ գոտեմարտում Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում 4:0 հաշվով հաղթել է վրացի Դիմիտրի Խաչիձեին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
Մինչև եզրափակիչ խաղը նա 1/4 եզրափակչում 9:0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում Մ23 Եվրոպայի գործող չեմպիոն ադրբեջանցի Մամադլիին։
Աշոտ Խաչատրյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։