«Այս ամենը Փաշինյանը փորձում է օգտագործել սեփական հանրությանը ահաբեկելու նպատակով». Վահե Հակոբյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 27-ին կայացած ասուլիսի «հիմնական ուղերձներին», ասել է․
«Այս ամենը Փաշինյանը փորձում է օգտագործել սեփական հանրությանը ահաբեկելու նպատակով։ Տեսեք, մշտապես խաղաղության օրակարգից խոսող մարդն այսօր ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է հանդիպումներից, լեգիտիմ հիմքեր է փորձում ստեղծել նոր պատերազմի համար։
Սրան զուգահեռ, ինչպես արդեն նշեցի, զրոյացնում է մեր բանակի դերը, նշանակությունը։ Սա հոգեբանական տեռոր է մեր հանրության նկատմամբ։
Ի՞նչ է ստացվում՝ հակառակորդը պատերազմի է պատրաստվում, իսկ մենք չունենք պաշտպանվելու որևէ հնարավորություն։ Հետևաբար, պիտի պատրաստ լինենք հնարավոր ամեն ինչ զիջելու՝ պատերազմից խուսափելու համար։ Թուրք-ադրբեջանական օրակարգն ավելի լավ սպասարկել, վստահեցնում եմ, հնարավոր չէ»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։