Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ, որ դուք շատ լավ անձնավորություն եք. Վլադիմիր Վարդանյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
ԱԺ ՔՊ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 29-ին սկսված արտահերթ նիստում Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը «ԱԺ կանոնակարգ» օրենքի145 հոդվածի համաձայն գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկեց ՔՊ կուսակցության ներկայացրած Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
Վերջինիս կենսագրությունը ներկայացրեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնականն է:
«Առաջ ընկնելով և անդրադառնալով մամուլում մինչ այս և այսօրվանից ի վեր տարածվող քննարկումներին, պետք է ասեմ՝ հիշատակելով Բեռնարդ Շոուի հայտնի արտահայտությունը. «Տիկին Վարդապետյա՛ն, Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ, որ դուք շատ լավ անձնավորություն եք»:
Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Վարդապետյանն իր մեջ կարող է համատեղել լավագույն պրոֆեսիոնալի, արտակարգ տեսաբանի և գործնական լավագույն հմտությւոներ ունեցող անձի բոլոր հատկությունները:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
- ՔՊ-ն առաջադրեց Վարդապետյանի թեկնածությունը
- Մեյլով որոշում գրող աղջկա գալով քաղաքական հետապնդումները նոր որակ են ստանալու․ Կոչուբաևը՝ Վարդապետյանի մասին
- Ես Աննա Վարդապետյանին ճանաչում եմ,ցավում եմ, որ ինքն այս վիճակում է․ Արամ Վարդևանյան
- Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը միջամտել է քննիչի գործողություններին՝ չունենալով դրա իրավունքը. Մակինյան