Որոշ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 400 դրամ է
Հայկական դրամը շարունակում է արժևորվել դոլարի և եվրոյի նկատմամբ: Rate.am կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ բանկերը ժամը 10:30-ի դրությամբ դոլարը գնում են միջինը 401.19 դրամով (արժեզրկվելով 0.95 դրամով), վաճառում՝ առավելագույնը 412 դրամով:
Եվրոն արժեզրկվել է 1.33 դրամով. Առքի միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 418.09 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 430 դրամ։
Ի տարբերություն դոլարի և եվրոյի, ռուսական ռուբլին արժևորվել է (0.02 դրամով)։ Մասնավորապես, միջին առքը կազմում է 7.15 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.87 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Դոլարի արժեզրկումը պայմանավորված է Հայաստանում արտարժույթի մեծ ներհոսքով. տնտեսագետներ
- Բանկերն այսօր դոլարը գնում են միջինը 404.12 դրամով, վաճառում՝ 411 դրամով
- Դոլարի փոխարժեքի տատանումն ազդել է կարագի մանրածախ իրացման գների վրա․ ՄՊՀ-ի ուսումնասիրությունը
- Վարդան Արամյան. Հետ քաշել շուկայում դոլարի գնման հետևանքով հայտնված դրամը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան