«Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․
«Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Բացատրեմ թե ինչու:
Ներկա տրածաշրջանային քաղաքական իրավիճակում Արցախի հարցը ստացել է անկյունաքարային նշանակություն, իսկ Արցախի ժողովրդի, իսկ իրականում առայժմ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական վարքագիծը թելադրում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը:
Եթե Արայիկ Հարությունյանը սպասարկում է «խաղաղության դարաշրջանի» փաշինյանանական օրակարգը և կողմ է Արցախն Ադրբեջանի կազմում մնալուն, ապա Հայաստանի իշխանությունը ստանում է այդ ուղղությամբ գործելու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լեգիտիմություն:
Իսկ եթե Արայիկ Հարությունյանը, Արցախի ժողովրդի ճնշման տակ կամ հրաժարական ներկայացնի, կամ փոխի իր վերաբերմունքը նիկոլական «խաղաղության դարաշրջանի» նկատմամբ և վերադառնա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրք, ապա Հայաստանում իրավիճակը կտրուկ կփոխվի:
Նիկոլ Փաշինյանը կկորցնի և՛ ներքին, և՛ արտաքին լեգիտիմությունը, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակում կկորցնի իշխանությունը, իսկ իշխանության կգան այն ուժերը, որոնք զորավիգ կլինեն Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարում:
Մեծ հաշվով սա է իրողությունը և որքան էլ որ այն տհաճ լինի մեզ համար, մենք պետք է գիտակցենք, որ Արցախի հարցը մշտապես ունեցել է և շարունկում է ունենալ վճռորոշ նշանակություն Հայաստանում իշխանափոխության, ինչպես նաև իշխանության և ընդդիմության քաղաքական վարքաբնության համար:
Կարճ ասած, եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և այդ ուղղությամբ ձեռնարկի գործուն քայլեր, ապա Հայաստանում իշխանափոխությունը կդառնա օրերի տեխնիկական խնդիր»:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Շատ հետաքրքիր ու շերտային գործընթաց է ընթանում
- Մարդ մնացե՛ք․․․Արթուր Ղազինյան
- Նա թուրքական շահին ծառայող, լավ պարապացրած և հմուտ պետական դավաճան է. Արթուր Ղազինյան
- Իսկ Արցախը նախագահ ունի՞. Արթուր Ղազինյան
- Հիմա էլ ՀԱՊԿ-է՞ մեղավոր․ Արթուր Ղազինյան
- Նիկոլ Փաշինյանը քրեական օրենսգրքի 299 հոդվածով փաստարկված պետական դավաճան է․ Արթուր Ղազինյան
- Արթուր Ղազինյան. Հիմա մենք պետք է ապացուցենք, որ Վահե Ղազարյանը ճիշտ էր, իսկ նիկոլը՝ սխալ
- Դուք էս ինչ ծնունդ եք, դուք մարդ կոչվելու իրավունք չունեք․ Արթուր Ղազինյան