Արմեն Գրիգորյանը չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք միայն զիջելով են խաղաղության օարակարգն առաջ տանելու
«Մենք դեռ ժամանակ ունենք և ճանապարհի և բնակիչների մասով լուծումներ գտնելու համար, մոտավորապես՝ 1.5 տարի դեռ ունենք»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Բերձորի միջանցքը հանձնելու մասին լրագրողի հարցին:
Նա հայտնեց, որ ՀՀ իշխանություններն այդ հարցերը նոյեմբերի 9-ից սկսած քննարկում են Արցախի իրենց գործընկերների հետ և Արցախի իշխանություններն այդ մասով աշխատանքներ են տանում:
Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Արցախի կառավարության հետ կաշխատեն և լուծումներ կգտնեն:
Պատասխանելով վերջին ասուլիսում պատերազմի հավանականության մասին Փաշինյանի արած հայտարարության վերաբերյալ հարցին՝ ԱԽ քարտուղարն ասաց.
«Երբ մենք խաղաղության օրակարգ ենք փորձել առաջ տանել, նաև խոսել ենք հնարավոր խնդիրների մասին: Այնպես չէ, որ երբ մենք խաղաղության օակարգի մասին խոսում էինք՝ մտածում էինք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու, գիտեինք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում էինք, որ որպեսզի մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն կարողանանք ապահովել՝ անվտանգության երաշխիքների հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է: Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Բայց մենք նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ այն կախված և նաև դա է պատճառը որ մենք աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այդ խաղաղության օրակարգն առաջ տանենք»:
Արմեն Գրիգորյանը չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք միայն զիջելով են խաղաղության օարակարգն առաջ տանելու:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունն արդեն արդարացումներ է փնտրում խաղաղության օրակարգի տապալման հարցով. Տիգրան Աբրահամյան
- Թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղության օրակարգ». Վարուժան Գեղամյան