Բայդենը Էրդողանին վստահեցրել է, որ ջանքեր կգործադրի F-16-ի հետ կապված խնդիրը լուծելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի F-16 կործանիչների հարցը ԱՄՆ Կոնգրեսի միջոցով լուծելու համար։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը՝ երկու երկրների ղեկավարների միջև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Մադրիդում կայացած բանակցություններից հետո։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել։
Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին գնալուց առաջ ԱՄՆ-ին մեղադրել է իր երկրին F-16 կործանիչների մատակարարման գործընթացը ձգձգելու մեջ։
Ավելի վաղ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման կոմպլեկտներ իր ռազմաօդային ուժերին սպասարկող ինքնաթիռների համար։ Անկարայում F-16-ը ձեռք բերելու ցանկության մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ նրան հանել էին հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագրից՝ կապված Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգի գնման հետ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան դիտարկում է Eurofighter Typhoon-ի ձեռքբերումը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-16-ների վաճառքից. Star
- F-16 կործանիչների վերաբերյալ Թուրքիա-ԱՄՆ բանակցությունները դրական են անցել
- Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան