Զելենսկին Սիրիային պատժամիջոցներ է խոստացել Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու դեպքում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու Սիրիայի որոշումից հետո հայտարարել է, այդ երկրի հետ որևէ հարաբերություն չի լինի, բայց կլինեն պատժամիջոցներ։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ երկիրը որոշել է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։
Strana.ua-ի հաղորդմամբ, որը մեջբերում է Զելենսկու խոսքը, հանրապետությունների ճանաչումը նշանակում է, որ Կիևը «որևէ հարաբերություն» չի ունենա Սիրիայի հետ։
«Եվ կլինեն պատժամիջոցներ»,- ասվում է Strana.ua հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան