Իրանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տրանսպորտային ոլորտում
Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով համատեղ կոմիտեի բանակցությունների ավարտին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ։Այս մասին գրում է ParsToday-ը։
Հուշագիրը ստորագրել են ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար, Իրանի ավտոճանապարհների կազմակերպության նախագահ Դարիուշ Ամանին և Ռուսաստանի ճանապարհների պահպանման վարչության գլխավոր քարտուղար և տրանսպորտի փոխնախարար Դմիտրի Ազբարովը։
Ամանին և Ազբարովն նշել են, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ցամաքային տրանսպորտի ոլորտում երկու երկրների միջև փոխանակումների ամրապնդմանն ուղղված քայլ է։
Կողմերը համաձայնության են եկել ավտոմոբիլային տրանսպորտի կարգավիճակի վիճակագրության և տեղեկատվության, Իրանի և Ռուսաստանի տարածքում միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի խնդիրների, երթևեկության լիցենզիաների օգտագործման և դրանց թվաքանակի համակարգման, սահմանային անցակետերի, տրանսպորտային միջանցքների և միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի ընդլայնման հարցերի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները