Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր՝ Թեժ գծի հեռախոսահամարները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման, ծառայության հետ քաղաքացիների ինտերակտիվ կապի ապահովման և քաղաքացիների՝ ծառայության հետ կապի լրացուցիչ հնարավորությունների ստեղծման նպատակով գործարկվել են ծառայության երկու նոր հեռախոսահամարներ։ Այս մասին հայտում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Թեժ գծի 88-19 հեռախոսահամարն այսուհետ գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00: Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել իրենց բողոքներն ու առաջարկությունները։
#Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարը նախատեսված է ԲԱՑԱՌԱՊԵՍ հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար՝
• կատարված վճարումների ճշգրտում և արգելանքի չվերացման պատճառների պարզաբանում,
• կիրառված արգելանքների՝ կատարված պարտավորություններին համաչափ վերանայում,
• անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքի վերացում,
• բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրում,
• աշխատավարձի կամ այլ եկամտի արգելանքից հանում կամ արգելանքի չափի վերանայում, բանկերում սառեցված գումարների գանձում, կիրառված այլ արգելանքների վերացում և վարույթի կարճում,
• հայցի ապահովման վերաբերյալ միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության ստացում։
#Քո_Արգելանքը խմբի հետ հնարավոր է կապ հաստատել նաև [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով, իսկ www.cesa.am կայքում զանգի կոճակների միջոցով հնարավոր է միանալ Ծառայության և՛ Թեժ գծին, և՛ Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբին:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ կապ հաստատելու համար առկա են նաև հետևյալ տարբերակները՝
• պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին,
• զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով,
• դիմել https://e-request.am/hy/ հարթակի միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում