«Հրապարակ». Ներթիմային մրցակցությունը սրվել է հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձևավորման հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած վարչապետության մեկ տարվա առիթով հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե գործադիրում չեն կարող լինել «թևեր». «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող եմ լինել վարչապետ, որի իշխանության ներսում կարող են լինել թևեր... եթե ի հայտ գան թևեր, ես կկտրեմ», այսօր իշխանական թիմում ոչ միայն բազմաթիվ թևեր են ձևավորվել, այլև դրանց միջև կատաղի պայքար է ընթանում։
Ներթիմային մրցակցությունը սրվել է հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձևավորման հետ կապված և ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Սիսիանում, օրինակ, իրար դեմ կատաղի պայքար են մղում ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանն ու Կարեն Համբարձումյանը, նրանցից յուրաքանչյուրն ուզում է, որ իր հովանավորյալը դառնա համայնքապետ։ ՔՊ-ի ընտրությունը կանգ է առել համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանի վրա, որը Կարեն Համբարձումյանի բարեկամն է, բայց համայնքում սիրված չէ։
ՔՊ-ում ի սկզբանե հակված են եղել գործարար Արա Զաքարյանի կողմը, սակայն Համբարձումյանը հաղթել է, հակառակ թևում Արսեն Ավագյանն ու Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանն են, որոնք բացահայտ հակաքարոզչություն են անում ՔՊ պաշտոնական թեկնածուի դեմ և ուզում են Զաքարյանն այլ ուժի ցուցակով առաջադրվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան