«Հրապարակ». Ռուբեն Վարդազարյանը իր դեմ հարուցված կարգապահական վարույթի որոշումը հնարավոր է բողոքարկի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 23-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի որոշումը, որով վերջնականապես կասեցրեց նրա լիազորությունները՝ որպես դատավորի և ԲԴԽ նախագահի։ Դրանից անցել է արդեն յոթ օր, սակայն Ռ․ Վարդազարյանի կողմից որևէ արձագանք չկա։ Թեև նա ավելի վաղ ակնարկել էր, որ եթե կասեցվի, հնարավոր է բողոքարկի ԲԴԽ-ի այս որոշումը։ Քանի որ Ռուբեն Վարդազարյանը նորից սկսել է լրագրողների զանգերին չպատասխանել, մենք կապ հաստատեցինք նրա շահերի պաշտպան Արամ Օրբելյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեռ որոշումը չեն ստացել, ու չի կարող ասել, թե ինչ գործողություններ կհետևեն դրան։
«Որոշումը դեռ չունենք, հենց ստանանք, էնտեղ օրենքով հնգօրյա ժամկետ կա՝ որոշումը հրապարակելուց մինչև ֆիզիկապես որոշումը մեզ տալը, հենց լինի որոշումը, մեր գործողությունները կորոշենք։ Ինչ-որ գործընթացներ, ամեն դեպքում, պլանավորվում է առնվազն Սահմանադրական դատարան դիմելու շրջանակներում օմբուդսմենի՝ արդեն իսկ դիմումի տրամաբանությամբ, բայց մինչև որոշումը չլինի, ես չտեսնեմ՝ էնտեղ ինչ է գրված, մնացած գործընթացները պարզ չեն լինի»,- ասաց Արամ Օրբելյանը՝ նշելով, որ իրենց համար դեռ պարզ չէ, թե ԲԴԽ անդամներն ինչն են համարել խախտում, ինչի հիման վրա էլ կասեցրել են լիազորությունները։
Հարցին՝ իրենք, ամեն դեպքում, հակվա՞ծ են բողոքարկելու, Օրբելյանն ասաց․ «Անձամբ իմ հակումը բավարար չէ, ես պետք է դա քննարկեմ պարոն Վարդազարյանի հետ, բայց ես նախնական ակնկալում եմ, որ բողոքարկելու ենք, բայց թե որ ընթացակարգով, որտեղ՝ միջազգային ատյան, թե Սահմանադրական դատարան, դա մի քանի օրից պարզ կլինի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Իշխանությունները արտերկրից PR մասնագետներ և քաղտեխնոլոգներ են հրավիրել
- «Ժողովուրդ». Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու
- «Հրապարակ». ԱՄՆ Հինգերորդ բանակային կորպուսի մշտական բազա և կենտրոնակայան է տեղակայվելու Լեհաստանում
- «Փաստ». Ինչն է դարձել Ապարանի ոստիկանապետի պաշտոնազրկման հիմնական պատճառը
- «Ժողովուրդ». Ի՞նչ կհետևի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո
- «Հրապարակ». Փաշինյանի անմիջական հրահանգով ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգևատրվել են
- «Փաստ». Որևէ խորքային հիմնավորում չի նշվել՝ ինչի համար ու ինչպես է «ծախսվելու» ԱՄՆ-ից ստանալիք 120 միլիոն դոլար դրամաշնորհը
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ
- «Հրապարակ». Ներթիմային մրցակցությունը սրվել է հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձևավորման հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան