Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ
Այսօր Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները:
Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ:
Սերգեյ Չիչոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67, Կարեն Բիշարյանի թեկնածությանը` 68 պատգամավոր:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն 12 թեկնածուից Հակակոռուպցիոն պալատի 4 դատավոր է ընտրում
- ՔՊ-ականները զոհված զինծառայող Գևորգ Արշակյանի մայրիկին չընտրեցին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան