Վրաց-թուրքական սահմանին «Վալե» անցակետը վերսկսել է իր աշխատանքը
Վրաց-թուրքական «Վալե» սահմանային անցակետը երկու ամիս անց վերսկսել է աշխատանքը: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների ծառայությունը: Jnews-ի տեղեկություններով, որը ստացվել է Մաքսային վերահսկողության ծառայությունից՝ սահմանային անցակետը վերսկսել է իր աշխատանքը հունիսի 26-ից։
«Վալե»-ն փակ է ապրիլի 25-ից։ Սահմանափակումների պատճառը թուրքական կողմից «Türkgezü» անցակետում վերանորոգումն է: Ի սկզբանե սպասվում էր, որ աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին, սակայն ժամկետները հետաձգվեցին:
Այժմ միջազգային փոխադրումներ իրականացնող բեռնատարների մաքսային հսկողության ընթացակարգերն իրականացվում են շուրջօրյա կարգով։ Քանի որ «Türkgözü» մաքսակետում ամբողջական վերանորոգումը դեռ չի ավարտվել, մեքենաների սեփականատերերի և ուղևորների համար սահմանափակումներ են գործում՝ նրանց թույլատրվում է հատել սահմանը ժամը 09:00-ից մինչև 18:00-ն:
«Վալե» սահմանային անցակետը գտնվում է Սամցխե-Ջավախքի շրջանում, Ախալցիխեի մունիցիպալիտետի Վալե քաղաքից ոչ հեռու։ Վրաստանի և Թուրքիայի միջև գործում են նաև «Սարփի» (Աջարիայի շրջան) և «Կարծախի» (Սամցխե-Ջավախքի շրջան) անցակետերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները