Կառավարությունը հանրության գերակա շահ համարեց Սյունիքի բնակիչների 570 միավոր հողամասերը
«Նախագծով առաջարկում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհի տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հարող գոտում գտնվող հողամասերի օտարման գործընթաց սկսել և ճանաչել հանրության գերակա շահ»,-գործադիրի նիստում զեկուցելով հերթական նախագիծն՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ այդ որոշման ընդունումը հնարավորություն կտա, որ հետագայում, երբ ընտրեն շինարարին և աշխատանքները սկսեն, այդ օտարման գործընթացն ավարտված լինի:
Գործադիրի որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչվեց Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող 570 միավոր հողամաս:
«Նպատակը շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատումն է որովհետև այդ ճանապարհն անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան, և մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այդ հողակտորները և տրամադրենք Հյուսիս-հարավի կառուցման համար»,-իր հերթին որոշումը պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:
Հանդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիանի հատվածի կառուցման աշխատանքների մեկնարկին՝ ՏԿԵ նախարարն ասաց. «Մեր նպատակն է մինչև տարեվերջ ունենալ շինարար, որից հետ արդեն 2023 թվականը կդառնա շինարարության համար մեկնարկի տարի»:
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը 1 մլրդ 385 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց ՀՀ համայնքների նախաձեռնած սուբվենցիոն ծրագրերին
- Մինչև 2025թ տնտեսության 7 % աճն ապահովելու համար կառավարությունը կավելացնի կապիտալ ծախսերի ծավալը
- Կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է
- Կառավարությունն այսօր 10 որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից կազատի 27 ՀՀ քաղաքացու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան