«Որ մնացինք փլատակներում, ո՞վ է պատասխան տալու». Քաղաքացին՝ Սանոսյանին
«Մենք ավերակ բնակարաններում ենք ապրում, եթե քանդվեց, ո՞վ է պատասխան տալու։ Եթե մեր ընտանիքներով մնանք փլատակներում, ո՞վ է պատասխան տալու»,-կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ Մարիամ Հայդոսյանն այս հարցն ուղղեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, որը շտապում էր մասնակցելու նիստին։
Հայտոսյանի ընտանիքն ապրում է Երևանում՝ Արզումանյան փողոցի 8 Ա հասցեի շենքի բնակարաններից մեկում, որը վթարային է։
«Շենքը շատ վթարային է։ Ուր ասես, որ չենք դիմել։ Ես ստացել եմ շատ տարօրինակ բնույթի պատասխաններ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայդոսյան։
Նա մանրամասնեց, խնդրի մասին նամակ ուղարկել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, այնտեղից նամակն ուղարկել են քաղաքապետարան։
«Քաղաքապետարանը բացարձակ անտեսում է հարցը։ Տիկին Բադիշյանն անընդհատ ասում է՝ էսօր-վաղը, էսօր-վաղը։ Արդեն երկու ամիս է՝ չլչլվում ենք։ Ինչքա՞ն կարելի է սպասել»,-ասաց կինը։
Սանոսյանը խնդրեց՝ տեղեկություններ տրամադրել խնդրի մասին, ի պատասխան քաղաքացին ցույց տվեց կառավարությունից ստացած պատասխանը։
«Կարող ենք ձեր բոլորի համար քսերոքսել։ Չնայած ինձ թվում է, բոլորի մոտ կա։ Ես ձեզ խնդրում եմ, որովհետև մենք բոլորս կարող ենք մնալ փլատակների մեջ։ Ո՞վ է պատասխան տալու։ Խնդրում եմ՝ դուք անձամվ զբաղվեք այս հարով»,-ասաց նա։
Մինչ երևանցիները բողոքում են շենքերի վթարային լինելուց, ահազանգում շենքի փլուզման վտանգի մասին, Երևանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանը շարունակում է ֆրանսիական քաղաքներում վոյաժները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները