Մինչև 2025թ տնտեսության 7 % աճն ապահովելու համար կառավարությունը կավելացնի կապիտալ ծախսերի ծավալը
«ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ներկայացնում է կառավարության հաջորդ երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականությունը և ծախսային քաղաքականության ռազմավարությունը»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:
Նախարարի խոսքով՝ ՄԺԾԾ-ն հիմնված է 2021-26 թթ. կառավարության գործունեության ռազմավարությամբ սահմանված նպատակների և քաղաքականությունների առաջնահերթություններին համապատասխան և ներառում է հարկաբյուջետային այնպիսի ծախսեր, որոնք պետք է նպաստեն կառավարության ծրագրի արդյունավետ և ժամանակին իրագործմանը:
«Առաջիկա 3 տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի 7 % տնտեսական աճի ապահովմանը և կարևոր է ընդգծել, որ այն պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիությա բարձրացման և մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Ֆինանսների նախարաը վստահեցերց, որ ՀՀ պարտքն այս տարի չի գերազանցի ՀՆԱ-ի 60 %-ը՝ սահմանված 60.2%-ի փոխարեն, իսկ հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի 23.4%-ը, որի շնորհիվ այս տարվա պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3 %-ը:
«Դեռևս սահմանված թիրախից բարձր է գնաճն, ինչ առավելապես պայմանավորված է միջազգային շուկաներում հիմնական ապրանքերի և ծառայությունների գների զգալի բարձրացմամբ»,-հայտնեց ֆինանսների նախարարը:
Նրա խոսքով՝ եռամյա ծրագորվ տնտեսական թիրախային 7 % աճն ապահովելու նպատակով կավելացվի կապիտալ ծախսերի ծավալը, որը 2022 թ-ի համար ՀՆԱ-ի 4.5 %-ից կբարձրանա և 2025թ-ին կգտնվի 6 %-ի սահմաններում, իսկ պետական բյուջեից ծախսն էլ կգտնվի ՀՆԱ-ի 28 %-ի սահմաններում:
ՀՀ ֆինանսների նախարարը թվարկեց 2023 թվականին առողջապահությանը, գիտությանը, կրթությանը, սոցիալական ծրագրերին նախատեսված լրացուցիչ բյուջետային հատկացումների ծավալները՝ բացի պաշտպանության ոլորտից:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է
- Կառավարությունն այսօր 10 որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից կազատի 27 ՀՀ քաղաքացու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան