Ավստրալիայում միլիոնավոր մեղուներ «լոքդաունում» են
Ավստրալիայում միլիոնավոր մեղուներ հայտնվել են «լոքդաունում», իսկ հազարավորներին սպառնում է ոչնչացում երկրում մահացու մակաբույծի հայտնվելու հետևանքով։ Այս մասին գրում է BBC-ն։
Մակաբույծին առաջին անգամ նկատել են մայրաքաղաք Սիդնեյի մոտ անցած շաբաթ, սակայն ավելի ուշ դրան տեսել են քաղաքից նաև 100 կմ հեռավորության վրա։
Վարրոա անունով տիզի հայտնվելն այս մայրցամաքում սպառնում է միլիոնավոր դոլարների վնաս պատճառել մեղրի ու սննդի արտադրության ոլորտներին։
Ավստրալիան միակ մայրցամաքն էր, որը զերծ էր վարրոա տիզերից, որոնք ամենամեծ սպառնալիքն են մեղուների համար ամբողջ աշխարհում:
Քունջութի հատիկի մեծությամբ վնասատուները սպանում են մեղվընտանիքները՝ սնվելով դրանցով և փոխանցելով վիրուսներ:
Երբ տիզերը հայտնաբերվել են նաև Նոր Հարավային Ուելսի յոթ բնակավայրերում, իշխանությունները հայտարարել են կենսաանվտանգության մի քանի միջոցների ներդրման ու ձեռնարկման մասին, որոնք ուղղված են բռնկումը կանխելու և սահմանափակելու համար։
Վարակված վայրերից 10 կմ հեռավորության վրա գտնվող մոտ 400 փեթակներ կոչնչացվեն, 25 կմ հեռավորության վրա գտնվողները կստուգվեն ու սրանց վրա կսահմանվի վերահսկողություն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան