ԱԱԾ-ն Շիրխանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Այդ մասին Panorama.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաև Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
Այս պահին, նրա խոսքով, դատարանը պատրաստվում է քննել կալանավորելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը:
Վահան Շիրխանյանը կասկածվում էր Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է հենց նույն հոդվածի հատկանիշներով:
Փաստաբանը տեղեկացրեց, որ մեղադրանքն առաջադրվել է այն բանի հիմքով, որ պարոն Շիրխանյանը ճանաչել է խմբի անդամներից մեկին ու շփվել նրա հետ:
«Քննչական գործողություններ կընթանան, մենք կներկայացնենք մեր առարկությունները», -ասաց պարոն Տեր-Եսայանը:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Շիրխանյանը հանկարծակիի է եկել կատարվածից. Փաստաբան
- Ձերբակալվել է Վահան Շիրխանյանը
- Ազատամարտիկը վնասազերծված զինված խմբի գործով կալանավորվել է Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվելուց հետո
- Զինված խմբի վնասազերծումից հետո, Նորք-Մարաշը տեսարժան վայր է դարձել. «Հրապարակ»
- Վնասազերծված խմբի բոլոր անդամները կալանավորվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան